«Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել ակումբի նորեկ Մարիո Մանջուկիչի մասին, տեղեկացնում է Sky-ը:
«Մանջուկիչն այն հարձակվողներից է, ով արդյունք է ապահովում: Նա և Իբրան ստեղծված են իրար համար:
Նրանց հարձակվողական զույգը լավագույնը կդառնա Ա Սերիայում»,-ասել է Կասանոն:
Հիշեցնենք, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նույնպես վստահ է, որ փորձառու հարձակվողները կարող են միաժամանակ խաղադաշտ դուրս գալ: