Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վարձակալությամբ տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ 22-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ ԱՊԼ-ում խաղալուն ու հետաքրքրված է «զինագործների» առաջարկով։
Էդեգորի համար լոնդոնցիները պետք է պայքարեն «Ռեալ Սոսյեդադի» հետ․ ակումբ, որի կազմում նորվեգացին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։ Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Այաքսն» ու Բունդեսլիգայի մի քանի հայտնի ակումբներ։
Էդեգորը Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել «Ստրյոմսգոդսետից» 2015-ին։ Հետո վարձավճարով տեղափոխվել «Հերենվեն» (2017-2018), «Վիտեսս» (2018-2019) և «Ռեալ Սոսյեդադ» (2019-2020): 2020/2021 մրցաշրջանում Էդեգորը Պրիմերայի 7 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։