Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Տարազը», հայտնում է KazFootball.kz-ը։
Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ որպես Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Ակումբային մակարդակում աշխատել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում»։
Մինասյանի միակ արտասահմանյան ակումբը եղել է «Տոբոլը», որը գլխավորել է 2014-ի ապրիլին և մրցաշրջանի արդյունքներով 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ 2015 թվականի ապրիլին Մինասյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ «Տարազի» ներկայիս մարզական տնօրեն Նուրտաս Կուրգուլինն այդ ժամանակ խաղում էր «Տոբոլի» կազմում և լավ է ծանոթ հայ մասնագետի հնարավորություններին։
Մինասյանի վերջին աշխատավայրը «Արարատ-Արմենիան» էր, որի ղեկին երկու անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը։