Իտալիայի Սուպերգավաթի խաղում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Նապոլիի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը։ Գոլերից մեկը հեղինակեց թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Հանդիպումից հետո Ռոնալդուն տիտղոսի հետ լուսանկար է հրապարակել։
«Շատ գոհ եմ Իտալիայում իմ չորրորդ տիտղոսը նվաճելու առթիվ։ Մենք վերադարձանք։ Սա այն «Յուվենտուսն» է, որին մենք սիրում ենք, սա թիմ է, որին մենք վստահում ենք, և սա այն ոգին է, որը մեզ կհասցնի ցանկալի հաղթանակների։ Բրավո տղաներ»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն իր 760-րդ գոլն է խփել կարիերայում։