«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն այսօր բուժզննում կանցնի Ֆրանսիայում, ապա պայմանագիր կստորագրի «Մարսելի» հետ, տեղեկացնում է RMC-ն:
Նշվում է, որ 26-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Մարսել» ՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Ակումբի կազմում անցկացրած 122 հանդիպումներում նա դարձել է 48 գոլի հեղինակ: