Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ (1-0): Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:
Այսպիսով, լեհ հարձակվողը ռեկորդ սահմանեց ՝ առաջնության առաջին հատվածում խփած գոլերի քանակով (22 գոլ):
Նա այդ ցուցանիշով գերազանցեց մյունխենյան ակումբի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին (20 գոլ):
Հիշեցնենք, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերն այս խաղում կրկնեց Օլիվեր Կանի գրանցած ցուցանիշը: