«Նյուպորտի» դարպասապահ Թոմաս Քինգը անգլիական Լիգա 2-ի 23-րդ տուրի՝ «Չելտենհեմի» դեմ խաղում (1-1) իր դարպասից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել։
Գինեսի ռեկորդների գրքի թվիթերյան պաշտոնական էջը հաստատել է, որ այն պաշտոնական խաղերում ամենահեռու տարածությունից խփած գոլն է։
Քինգը «Չելտենհեմի» դարպասը գրավել է 96,01 մետրից՝ գերազանցելով Ասմիր Բեգովիչի ռեկրոդը, որը բոսնիացին սահմանել էր 2013-ին «Սթոք Սիթիի» կազմում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում (91,9 մ):
of the castle #OneClubOneCountypic.twitter.com/LJA2I2Bo0X
— Newport County AFC (@NewportCounty) January 19, 2021