«Տոտենհեմը» նորից կփորձի ձեռք բերել «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսին, որին ցանկանում էին ստանալ նաև անցած ամառ: Այդ ժամանակ, սակայն, անգլիացին չցանկացավ հեռանալ իր թիմին, գրում է Eurosport-ը:
Սակայն հիմա Ինգսը մտածում է իր ապագայի մասին, իսկ «Սաութհեմփթոնում» կասկածում են,որ նա կերկարաձգի գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նշվում է, որ «Տոտենհեմում» Դենիի հարձակման գծի իդեալական ուժեղացում են համարում:
Ինգսը «Սաութհեմփթոն» է տեղափոխվել 2018 թվականին «Լիվերպուլից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Բարնլիում» և «Բորնմութում»: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն անգլիական Պրեմիեր-լիգայի 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: