Արգենտինացի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը, որը հայտնի է «Սամպդորիայում», «Լացիոյում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ինտերում» իր ելույթներով, խոսել է իր հայրենակից Լիոնել Մեսսիի՝ Իտալիա տեղափոխության հավանականության մասին՝ միլանյան ակումբի փոխնախագահ Խավյեր Ձանետիին այս հարցում առանցքային գործոն անվանելով:
«Ես չեմ կարծում, թե Մեսսին կցանկանա տեղափոխվել իտալական որևէ թիմ: Եթե նա գնա այդ քայլին, ապա միայն Խավիեր Ձանետիի շնորհիվ. վերջինս լավ գիտի Մեսսիին և փորձում է խոսել նրա հետ՝ համոզելով նորից իրեն կարևոր խաղացող զգալ և ներկայացնելով ակումբի ապագա ծրագրերը:
Իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի Մեսսին, բայց եթե «Ինտերը» ցանկանա փորձ անել, պետք է ինչ-որ կերպ գրավի նրան ու շահի նրա սիրտը»,- Վերոնի խոսքերն է փոխանցում Goal-ը: