Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն մասին՝ արդյոք ինքը կցանկանա՞ր աշխատել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ.
«Մեսսին ՊՍԺ-ո՞ւմ. առանց մեկնաբանության: Երբ ես «Էսպանյոլում» էի կամ «Սաութհեմփթոնում», իմ երազանքն էր թիմում ունենալ լավագույն ֆուտբոլիստներին: Հիշում եմ՝ 2005 թվականին Մեսսին մոտ էր վարձակալությամբ «Էսպանյոլում» հայտնվելուն: Գործարքը շատ մոտ էր ավարտվելուն, բայց նա իրեն հիանալի դրսևորեց մինչմրցաշրջանային Գամպերի Գավաթի խաղարկությունում և դրանով ամեն ինչ ավարտվեց:
Երկար տարիներ մենք անընդհատ հանդիպել ենք Լոնդոնում կամ Իտալիայում: Մենք երկուսս էլ սիրում ենք «Նյուելս Օլդ Բոյզին», քանի որ անցել ենք նրանց ակադեմիայով, և դա մեր ընդհանուր կապն է: Ես տեղյակ եմ այն ամենից, ինչ նրա հետ կատարվում է: Ես բոլորին եմ հետևել՝ «Վեսթ Հեմից» մինչև «Վալյադոլիդ», մեր օրերում պետք է հետևես յուրաքանչյուր թիմի»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: