«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընդգրկվել է 2020 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը:
Սա առաջին դեպքն է, երբ ՀՊԼ-ն ներկայցնող ակումբը տեղ է զբաղեցրել 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Նշվում է, որ «Արարատ-Արմենիան» 172 մլն 683 հազար դրամ է վճարել բյուջե ու այդ ցուցանիշով ցանկում 923-րդն է:
Հիշեցնենք, որ խոշոր հարկ վճարողներից է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը 638 մլն 177 հազար դրամով 280-րդ տեղում է: