«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ երկու խաղով որակազրկումը։
«Ակումբն ինձ հաղորդեց Մեսսիի որակազրկման մասին։ «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայն չէ այս որոշման հետ, այնպես որ տեսնենք հետո ինչ կլինի։ Հուսով եմ՝ Մեսսիի որակազրկման ժամկետը կկրճատվի։ Հակառակ դեպքում երկու խաղ ստիպված կլինենք առանց Մեսսիի անցկացնել»,-Կումանի խոսքերն է փոխանցում Ouest France-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում հեռացվել էր դաշտից մրցակցի ֆուտբոլիստի գլխին հարվածելու համար։