«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Լեսթերի» հետ խաղում կրած պարտությունը: Հանդիպումը կայացել է ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում Լեսթերի «Քինգ Փաուեր» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով.
«Նրանք մեզնից սուր էին գործում, ավելի շատ էին վազում ու ավելի լավ մարզավիճակում էին: Շատ պահեր եղան, երբ մեզ չբավականացրեց կտրուկությունը: Ինձ անհանգստացնում է այս անկումը. այն մարզավիճակից, որում գտնվում էինք, շատ արագ հայտնվեցինք այն մարզավիճակում, որում հիմա ենք: Մի քանի հաղթանակ ունեցանք, բայց 8 խաղից 5-ում պարտվելն այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Պետք է բնավորություն, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Լեսթերը» 19 խաղից հետո 38 միավոր է վաստակել և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 29 միավորով 8-րդ տեղում է: