«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը պատվաստվել է COVID-19-ի դեն: Այս մասին Instagram-ում հայտնել է նրա կինը՝ Աննան, պատասխանելով հետևորդներից մեկի հարցին.
«Նա գտավ, որ պատվաստումն անհրաժեշտություն է իր համար»,- գրել է 44-ամյա մասնագետի կինը:
Ավելի վաղ Սեմակը հայտնել էր, որ նորմալ է վերաբերվում ֆուտբոլիստներին պատվաստվելու գաղափարին: