Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է Մոսկվայում անցկացվող թիմային մրցաշարի մասին:
Հաղորդվում է, որ երկու թիմերի մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի փետրվարի 5-ից 7-ը:
Նշենք, որ թիմերի ավագները կլինեն ռուս գեղասահորդներ Ալինա Զագիտովան և Եվգենիա Մեդվեդևան: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 10 միլիոն ռուբլի: