Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բայերը» հյուրընկալել էր «Բորուսիա» Դորտմունդին։
14-րդ րոպեին Մուսա Դիաբին առաջ մղեց տանտերերին։ 67-րդ րոպեին Յուլիան Բրանդտը հավասարեցրեց հաշիվը։ 80-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հաղթանակ պարգևեց «Բայերին»։
Լևերկուզենը ներկայացնող թիմը հաղթեց 2-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 32-ի՝ հավասարվեց «ՌԲ Լայպցիգին» ու բարձրացավ 2-րդ հորիզոնական։