ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Լեսթերը» ընդունել է «Չելսիին»։
«Աղվեսները» կարողացան շատ արագ առաց անցնել հաշվի մեջ։ 8-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Վիլֆրեդ Նդիդին։ Մինչև ընդմիջում Բրենդան Ռոջերսի սաները կրկնապատկեցին իրենց առավելությունը։ 41-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը։
Երկրորդ կեսում «Չելսին» ջանքեր գործադրեց կորցրածը հետ բերելու համար։ 86-րդ րոպեին Տիմո Վերները գրացեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությամբ գոլը չեղարկվեց։
«Լեսթերը» հաղթեց «Չելսիին» 2-0 հաշվով։ Այս արդյունքից հետո «աղվեսները» միավորների քանակը հասցնում են 38-ի ու գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 29 միավոր ունի ու 8-րդն է։