«Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարն ուզում է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Ինչպես հաղորդում է ESPN-ն՝ ֆուտբոլիստն ուզում է կարիերան «Ռեալում» կամ «Բարսելոնայում» շարունակել։ Ֆրանսիացին ակնկալում է, որ իսպանական գրանդները նրան այս ամառ առաջարկ կանեն։
Աուարի ծառայություններով հետաքրքրվում էր «Արսենալը», բայց կողմերը չկարողացան համաձայնության գալ 2020-ի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։