«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան առաջվա պես չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, վստահեցնում է Sky Sport Germany-ն:
Գերմանացի լրագրողների տեղեկություններով, Ալաբան պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր: «Արքայական ակումբը» նրան գրավիչ առաջարկ է կատարել՝ պատրաստ լինելով մրցաշրջանի համար 11-12 մլն եվրո վճարել ավստրիացուն, և այդ պատճառով ֆավորիտ է դարձել նրա համար պայքարում: Սակայն Ալաբան իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի միայն ապրիլին կամ մայիսին: Այս պահին նա բանակցություններ է վարում ևս 4 ակումբի հետ՝ ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի»:
Ալաբան գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը Գերմանիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: