Իտալական «Միլանը» հայտարարեց հարձակվող Մարիո Մանջուկիչի տեղափոխության մասին:
Ըստ պայմանագրի՝ 34-ամյա խաղացողը միլանյան թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո կողմերը հնարավորություն կունենան երկարաձգել այն:
Խորվաթ ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ 5 մրցաշրջան է անցկացրել Իտալիայում, իսկ թուրինյան թիմից հեռացավ 2019/2020 ձմեռային տրանսֆերային պատուհանի համար:
Վերջին անգամ Մանջուկիչը խաղադաշտ է մտել մարտի 7-ին Կատարի «Ալ-Դուիլի» կազմում: