«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններվ: «Միլանի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին վերջերս հաստատեց, որ իտալական ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստին:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, «ռոսոներիները» չեն ցանկանում վճարել այն 30 միլիոն եվրոն, որը պահանջում է «Չելսին»:
«Միլանը» պատրաստ է վճարել ոչ ավելի, քան 20 միլիոն:
Տոմորին լոնդոնյան թիմում է 2016 թվականից: Մինչև այս վարձավճարով հանդես է եկել անգլիական մի քանի թիմերում: