«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության շրջանակում։
Բելգիացի հարձակվողը, սակայն, ընդհանրապես մտադրություն չունի Անգլիա վերադառնալու, հաղորդում է Express Sport-ը։ Ոչ մի դեպքում Լուկակուն չի հեռանա միլանյան թիմից «Մանչեսթեր Սիթիի» համար։
Լուկակուն պայմանագիր ունի «Ինտերի» հետ մինչև 2023 թվականը։
Նախկինում նա հանդես է եկել Պրեմիեր լիգայի մի քանի թիմերում՝ «Չելսիում», «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում»։