«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է մանկունիացիների խաղաոճի մասին անգլիական Պրեմիեր-լիգայի 19-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (0-0).
«Չեմ կարողանում հիշել գեթ մեկ դեպք, երբ իմ խաղային կարիերայում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդում» գերիշխեր գնդակով: Չնայած Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարող է վաղը զանգահարել ինձ ու ասել, որ ես հիմարություններ եմ ասում, բայց դա այդպես է: Նույնիսկ 1-0 հաշվի ժամանակ՝ խաղի ավարտից 25 րոպե առաջ, դուք չէիք կարող դրան գնալ: Միայն Լուի վան Գալի հետ մի քանի մրցաշրջան առաջ ես տեսա, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գերիշխում է «Լիվերպուլի» հետ խաղում և մտածեցի. «Վայ, այ սա խաղ է»:
Ամեն տարի, ինչ ես հետևել եմ մեզ այս դաշտում, ես միշտ տեսել եմ, որ մենք պայքարել ենք մինչև վերջ:
Եվ այսպես, երեկ՝ խաղավարտից 20 րոպե առաջ ես մտածեցի. «Ի՞նչ ես պատրաստվում անել Օլե»: Նա կարող էր Գրինվուդին 10 րոպե շուտ դաշտ դուրս բերել, Ֆերնանդեշը կարող էր ավելի լավ խաղալ: ՄՅՈՒ-ն երկու շատ մեծ պահ ունեցավ, այս պլանն աշխատեց՝ չհաշված բաց թողած հնարավորությունները:
Վերջին 4-5 տարում ես քննադատել եմ ՄՅՈՒ-ին, այդ իսկ պատճառով չեմ պատրաստվում նստել այստեղ և պաշտպանել նրանց, երբ ինձ դա պետք չէ: Չպետք է մոռանալ, որ դեռ 7 շաբաթ առաջ Սուլշերին հեռացնում էին, իսկ բոլոր ֆուտբոլիստներին խնդրում էին վռնդել ակումբից»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Goal-ը: