Աշոցքում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որին մասնակցում էր 34 մարզիկ (22 տղամարդ, 12 կին):
Դասական և ազատ ոճերում տղամարդիկ մրցեցին 10 կմ , իսկ կանայք՝ 5 կմ դահուկուղիներում: Նրանք ներկայացնում էին Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի տարածաշրջանները:
Մրցանակային եռյակներում տեղ գտան հաջորդաբար Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, իսկ կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և գյումրեցի Նելլի Խաչատրյանը:
ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 14-ին:
Հիշեցննեք, որ դահուկային սպորտի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ավելի վաղ ArmSport-ին հայտնել էր, որ տղամարդկանց առաջատար Միքայել Միքայելյանը կմասնակցի փետրվարի 10-ին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: