Ջորջ Ալաբան՝ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հայրը, մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իր որդին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ.
«Որոշումը դեռևս կայացված չէ: Դավիդը պայմանագիր չի կնքել «Ռեալի» հետ: Բացի նրանցից կան նաև այլ ակումբները, որոնք հետաքրքրված են Դավիդի ծառայություններով: Հիմա Դավիդն ամբողջովին կենտրոնացած է «Բավարիայի» և իր նվաճումների վրա: Նրան միայն դա է անհանգստացնում»,- Ջորջի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն:
Ավելի վաղ Իսպանիայում հայտնել էին, որ ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» գետ և ամռանը կմիանա մադրիդցիներին ազատ խաղացողի կարգավիճակով: