Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Այդ տղան անկասելի է: Նա գոլեր խփող մեքենա է, ով անիրական ֆուտբոլ է ցուցադրում:
Էրլինգն ինձ ապշեցնում է»,-ասել է Վալդանոն:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: