«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է մադրիդյան թիմի ներկայիս խաղի մասին։
«Այն պահից սկսած, ինչ հեռացավ Կրիշտիանու Ռոնալդուն, «Ռեալը» մեկ խաղում բավականաչափ գոլեր չի խփում։ Հիմա «Ռեալը» չունի գոլահար։
Յովիչը չէր խաղում մեկ տարուց ավել։ «Ռեալի» մարզաշապիկով խաղալը հեշտ չէ»,-Վալդանոյի խոսքն է մեջբերում Onda Cero-ն։
Ռոնալդուն հեռացել է «Ռեալից» 2018 թվականի ամռանը։