«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հիասթափված է «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի 19-րդ տուրի խաղից հետո։
«Մենք արժանի չէինք երեք միավորի, քանի որ բավականաչափ լավ չենք խաղացել։ Մենք չպարտադրեցինք մեզ ամբողջությամբ տրվել խաղին, մանավանդ առաջին կեսում։ Մենք բարելավվեցինք խաղն ու երկրորդ կեսում երկու մեծ շանս ստեղծեցինք։
Մենք կարող ենք սրանից լավ խաղալ, ես գիտեմ դա։ Մենք կարող ենք ավելի հանգիստ լինել, մենք կարող ենք գնդակին ավելի շատ տիրել։ Մենք պետք է պաշտպանվենք հաճախ, ու մենք բավականին հաճախ էինք գնդակ կորցնում։ Կան բաներ, որոնք պետք է բարելավել։
Պետք է անկեղծ լիեմ։ Ես հիասթափված եմ այս պահին։ Նրանք («Լիվերպուլը»/խմբ․) բազմաթիվ վնասվածքներ ունեին վերջին շրջանում։ Մենք ուզում էինք գալ այստեղ ու արդյունքի հասնել։ Մենք դա չարեցինք, բայց մեկ միավորը կարող է լավ արդյունք լինել, եթե մենք հաղթենք հաջորդ խաղում»,-Սուլշերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։