«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ «Չելսիի» տրանսֆերային գլխավոր թիրախը։
Լոնդոնյան թիմը ռեկորդային առաջարկ է պատրաստում նորվեգացի հարձակվողի համար, հաղորդում է The Athletic-ը։
Հոլանդի հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո, սակայն այն չի կարող ակտիվ լինել մինչև 2022 թվականը։ Դա նշանակում է, որ դորտմունդյան թիմը ավելի մեծ գումար է ցանկանալու Հոլանդի տրանսֆերը վաճառելու համար։
Հոլանդը առաջնահերթություն է Ֆրենկ Լեմպարդի համար, ում տեղափոխությամբ լոնդոնյան թիմը կարող է պայքարել թե՛ Անգլիայի Պրեմիեր լիգայի, թե՛ Չեմպիոնների լիգայի համար։