«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկի» դեմ խաղի (2-3) 120-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
Արգենտինացին հետևից հարվածեց բասկերի հարձակվող Ասյեր Վիլյանիբրեի գլխին: Հանդիպման գլխավոր մրցավար Հիլ Մանսանո Խեսուսը չէր տեսել այդ դրվագը, բայց VAR-ին դիմելուց հետո Մեսսիին կարմիր քարտ ցույց տվեց:
«Չեմ ուզում խառնվել այդ խոսակցություններին: Բոլոր թիմերն էլ ֆոլի դիմում են, նրանք էլ են դա մեզ հետ արել: Հաղթանակի բանալին չհանձնվելն է:
Ուզում էի խոչընդոտել Մեսսիի առաջխաղացումը, իսկ նա բարկացավ ու խփեց դեմքիս: Կարծում եմ, որ դա բացահայտ ագրեսիա էր:
Շատ երջանիկ եմ: Կարծում եմ՝ արժանի էինք Սուպերգավաթին: Մենք գնացինք դրա հետևից, չհանձնվեցինք: Ամենակարևորն այն է, որ բնավորություն ցույց տվեցինք ու հաղթանակի հասանք»,- Վիլյալիբրեի խոսքերն է փոխանցում AS-ը:
Մեսսին կարող է որակազրկվել 2-4 խաղով: