Լիոնել Մեսսին «Ատլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղում կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։
Ասիեր Վիլյալիբրեի հետ պայքարում արգենտինացին հարվածել էր նրա դեմքին։ VAR համակարգով դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո Խեսուս Խիլ Մանսանոն ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Մեսսիին։
Marca TV-ն այլ անկյունից տեսանյութ է հրապարակել ու հարց ուղղել իր ընթերցողներին, թե արդյոք կար ուղիղ կարմիր քարտ այս դրվագում։