«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է վերադառնալ Լա լիգա։
The Guardian-ի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանը կարող է վերադառնալ «Վալենսիա», որի կազմում հանդես է եկել 2007-2011 թվականների ընթացքում։ Մատայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Նա կարող է համալրել «չղջիկների» շարքերը անվճար։
Մատան 2014 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։