Խառը մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը մարտահրավեր է նետել Բացարձակ մարտական առաջնության (UFC) չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին UFC 254-ում ամերիկացի MMA մարտիկ Ջասթին Գեյջիին հաղթելուց հետո:
«Ես այստեղ եմ սրա համար: Ես պատրաստ եմ և ուզում եմ վրեժ լուծել: Հետաքրքիր է ՝ ի՞նչ կասի Խաբիբը հետո»: – մեջբերում է Մակգրեգորին ESPN-ը:
Նշենք, որ հունվարի 16-ին Նուրմագոմեդովը UFC- ի նախագահ Դանա Ուայթի հետ հարցազրույցում հայտարարել է կարիերան վերսկսելու պատրաստակամության մասին: