«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Աթլետիկի» դեմ խաղում (2-3) ստացած կարմիր քարտը:
«Ավելի լավ կլինի, եթե չմեկնաբանեմ մրցավարի աշխատանքը: Հասկանում եմ՝ Մեսսին ինչ է արել: Չգիտեմ, թե նրա հանդեպ քանի անգամ են կանոնները խախտել: Նա փորձում էր շրջանցել, բայց չստացվեց:
Ներո՞ւմ եմ Մեսսիին կարմիր քարտի համար: Պիտի այդ դրվագի կրկնությունը տեսնեմ»,-Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն: