«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 19-րդ տուրում 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Սա Յուրգեն Կլոպի թիմի 3-րդ անընդմեջ խաղն էր, որտեղ նրանք չկարողացան գրավել մրցակցի դարպասը։ «Լիվերպուլը» այսպիսի ցուցանիշ վերջին անգամ գրանցել էր 2005 թվականի մարտին, հաղորդում է Opta-ն։
Գործող չեմպիոնի կարգավիճակով այսպիսի ցուցանիշ գրանցել է նաև «Արսենալը» 1998/99 թվականների մրցաշրջանում և «Լեսթերը» 2016/17 թվականների մրցաշրջանում։