Յեժի Բժեչեկը հեռացվել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Տեղեկությունը հրապարակվել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզիչ Բժեչեկին իր կատարած աշխատանքի համար մեր հավաքականի հետ»,-ասել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնեվ Բոնեկը՝ չնշելով, թե որն է մարզչի հեռացման պատճառը։
[KOMUNIKAT]
Jerzy Brzęczek przestał pełnić obowiązki selekcjonera reprezentacji Polski. ⤵️— PZPN (@pzpn_pl) January 18, 2021
Մասնագետը գլխավորում էր հավաքականը 2018 թվականի օգոստոսից։