«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարիերան կարող է շարունակել Իսպանիայի Պրիմերայում։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Ռեալը» միացել է ֆրանսիացի հարձակվողի համար մղվող պայքարին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Աթլետիկոն»։
Լակազետի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2022 թվականին, այդ իսկ պատճառով լոնդոնյան թիմը կարող է դիտարկել նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը առաջիկա ամռանը։
Հաղորդվում է, որ Լակազետի ու թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի միջև կոնֆլիկտ կա, ինչը կարող է նպաստել նրա հեռանալուն։