Իտալական մի քանի աղբյուրների համաձայն՝ «Ինտերը» մարտին կփոխի անվանումն ու ակումբի տարբերանշանը:
Ակումբի անվանումը «Football Club Internazionale Milano»-ից կփոխվի «Inter Milano»-ի, որպեսզի ընդգծվի ակումբի ու քաղաքի միջև կապը: Այս մասին հաղորդում են La Gazzetta dello Sport-ն ու Il Corriere della Sera-ն: Տարբերանշանը ևս կփոխվի ու կկենտրոնացվի «I» և «M» տառերի վրա:
Բացի դրանից, BC Partners ներդրումային ֆոնդը բանակցություններ է վարում ակումբում բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ, իսկ մարզահագուստի պատմական հովանավոր Pirelli-ն կփոխարինվի նորով, որը «Ինտերին» տարեկան մինչև 30 մլն եվրո կբերի:
Հիշեցնենք, որ 2017-ին «Յուվենտուսը» հիմնովին փոխեց ակումբի տարբերանշանը: