Ռուսական «Զենիթի» թվիթերյան պաշտոնական էջն անդրադարձել է Մեզութ Օզիլի «Ֆեներբախչե» տեղափոխությանը, ինչն էլ առաջացրել է թուրք երկրպագուների զայրույթը, տեղեկացնում է Chempionat-ը:
«Նա պետք է տեղափոխվեր «Գալաթասարայ», քանի որ այն ավելի մեծ ակումբ է»,-ասված է եղել «Զենիթի» թվիթում:
«Ֆեներբախչեի» զայրացած երկրպագուները վիրավորական մեկնաբանություններ են կատարել ռուսական ակումբի գրառման տակ:
«Օզիլի աջ ոտքն ավելի հին պատմություն ունի, քան «Զենիթը»»,-գրել է թուրք օգտատերերից մեկը:
Հետագայում, «Զենիթը» հեռացրել է տվյալ գրառումը և դրա փոխարեն մեկ ուրիշը հրապարակել.
«Փորձն ավարտված է. թուրքական ձնակույտը հասավ մեզ: Մենք սպասում էինք դրան»,-ասված է «Զենիթի» նոր թվիթում: