«Լիվերպուլի» կիսապաշտպան և ավագ Ջորդան Հենդերսոնն իր հիացմունքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, որն Անգլիայում ահռելի մեծ սոցիալական ծրագրեր է իրականացնում կորոնավիրուսի համավարակի ֆոնին։
«Այս անգամ ես պետք է մի կողմ դնեմ մրցակցությունը, որպեսզի արժանին մատուցեմ «Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկին, և վստահ եմ՝ մեր երկրպագուներն ինձ անկասկած կաջակցեն՝ հաշվի առնելով, որ նա Մարկուս Ռեշֆորդն է։
Այն, ինչ Մարկուսն անում է վերջին մեկ տարում, պարզապես անհավանական է։ Նա իր հեղինակությունն օգտագործում է՝ ի շահ մյուսների։ Ցանկացած գովասանք կամ մրցանակ, որ նա ստանում է, ոչ միայն արժանիորեն է, այլև՝ շատ քիչ է։
Հույս ունեմ՝ Մարկուսը գիտի, թե «Լիվերպուլում» բոլորս ինչքան ենք հարգում նրան։ Իմ բախտը բերել է, որ նրա հետ խաղում եմ Անգլիայի հավաքականում, բայց այսօր դա ոչինչ չի նշանակում։ Սա մրցակցության օր է»,- Հենդերսոնի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։