Իտալական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակվող Մարիո Մանջուկիչը մոտ է «Միլան» տեղափոխությանը։
Football Italia-ն տեղեկացնում է, որ վաղը խորվաթ հարձակվողը բուժզննում կանցնի «Միլանի» համար։ Մանջուկիչը կես տարվա պայմանագիր է կնքելու միլանյան թիմի հետ։
Եթե մրցաշրջանի արդյունքով «Միլանը» հայտնվի Չեմպիոնների լիգայում, ապա համաձայնությունը ավտոմատ կերպով կարող է երկարացվել ևս մեկ տարով։