Նիդեռլանդական «Այաքսի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը չի վերադառնա «Սպարտակ», տեղեկացնում է Sport 24-ը:
Ակումբը ցանկանում է հրաժեշտ տալ Պրոմեսին, սակայն, դեմ է վարձակալությունը, ինչն էլ առաջարկում է «Սպարտակը»:
Հաղորդվում է, որ Պրոմեսին իրենց կազմում են ցանկանում տեսնել Չինաստանը ներկայացնող մի շարք ակումբներ, բայց 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ եվրոպայից:
Հիշեցնենք, որ Պրոմեսը 2014-2018 թվականներին հանդես է եկել մոսկովյան ակումբում:
Հավելենք, որ Պրոմեսը վերջերս ձերբակալվել էր ՝ իր զարմիկին դանակահարելու համար: