Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) նշել է վերջին 10 տարիների՝ հավաքականների լավագույն մարզչին:
Լավագույնն է ճանաչվել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Երկրորդ տեղում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն:
IFFHS-ի վարկածով 10 լավագույն մարզիչները՝
1.Յոահիմ Լյով
2.Դիդյե Դեշամ
3.Տիտե
4.Օսկար Տաբարես
5.Ֆերնանդու Սանթուշ
6.Վիսենտե դել Բոսկե
7.Ռոբերտո Մարտինես
8.Խոսե Պեկերման
9.Մարկ Վիլմոթս
10.Գարեթ Սաութգեյթ