Մի շարք աղբյուրներ՝ ներառյալ Sky Sport Italia-ն, պնդում են, որ «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորին մոտ ժամանակներս պետք է դառնա «Միլանի» խաղացող։
Սպասվում է, որ առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմեկնի Միլան՝ տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
«Միլանը» խաղացողին ձեռք կբերի վարձակալական հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտ։ Իտալական ակումբը կունենա ֆուտբոլիստին 30 մլն եվրոյով գնելու առաջնային իրավունք։