ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ իրեն սիմուլյացիաների մեջ մեղադրող երկրպագուների պատճառով ցանկացել է ավարտել կարիերան։
«Ֆուտբոլի հանդեպ կիրքս երբեք չեմ կորցնում, բայց պահեր են եղել, երբ իսկապես ցանկացել եմ դադարեցնել ելույթներս։ Մի անգամ հասա նրան, որ ինքս ինձ հարցրեցի, թե ինչու պիտի շարունակեմ խաղալ, եթե մարդկանց դա դուր չի գալիս։
Նախկինում հուսահատված էի վերադառնում տուն, բայց հետո հիշում էի այն ամենը, որ արել եմ այս մակարդակին հասնելու համար։ Իմ սերը ֆուտբոլի հանդեպ հանգստացրեց ինձ ու վերադարձրեց իրականություն։
Երբեք ճնշում չեմ զգացել։ Ընդհակառակը, ես մարդ եմ, որը դա հեշտ է հաղթահարում։ Ես Բրազիլիայի հավաքականի, ՊՍԺ-ի 10 համարն եմ, վերջիվեջո, ես ուղղակի Նեյմարն եմ։
Հիմա ես աշխարհի լավագույն խաղացողների կողքին եմ խաղում, հպարտանում եմ, որ հասել եմ դրան ու որ որոշ մարդիկ ինձ կուռք են համարում»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում Gaffer-ը։