Հունվարի 11-ին 53-ամյա հարձակվող Կազույոշի Միուրան երկարաձգեց պայմանագիրը «Յոկոհամայի» հետ մինչեւ 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Առաջիկա մրցաշրջանը 36-րդն է լինելու նրա կարիերայում: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրե Շյուրլեն 12 մրցաշրջանից հետո անցել է թոշակի:
Ինչպե՞ս է Կազույոշին նման տարիքում կարողանում պրոֆեսիոնալ խաղալ: Ահա նրա հիմնական գաղտնիքները.
Աառավոտյան 5-ին արթնանում է նախաճաշելու համար, որը պատրաստել է Միուրայի անձնական սննդաբանը;
Կազույոշիի դիետան բաղկացած է ցածր յուղայնությամբ սպիտակուցներից, ֆիլեից և աղցաններից;
Մարզվելուց հետո ճապոնացին ժամանակ է անցկացնում սառցե լոգարանում, որտեղ խմում է հատուկ ջուր, որը նրան բերում են Իտալիայից;
Միուրան ստուգում է իր քաշը օրական առնվազն հինգ անգամ. Կազույոշիի համար շատ կարևոր է համոզվել, որ նա չի գիրանում:
Եթե ճապոնացին նկատում է, որ օրգանիզմում երկաթի պարունակությունը նվազել է, նա իրեն թույլ է տալիս լյարդ ուտել:
Իր իսկ առողջության նկատմամբ այս ուշադրությունը Միուրային իսկական ֆենոմեն է դարձրել. ճապոնական J լիգայում նոր մրցաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ նա կդառնա 54 տարեկան: