Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Մայնցին» ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։
Խաղի արդեն 2-րդ րոպեին Հոլանդը բացեց հաշիվը, սակայն VAR համակարգից հետո մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։
57-րդ րոպեին Օզթունալին բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին։ Դորտմունդցիներին միայն 73-րդ րոպեին Մունյերի գոլից հետո կարողացան հավասարեցնել հաշիվն ու փրկվել պարտությունից։
3 րոպե անց Ռոյսը նույնիսկ կարող էր հաղթանակ պարգևել տանտերերին, սակայն վրիպես 11-մետրանոցից։