Կիսապաշտպան Անխել Դի Մարիան այս մրցաշրջանից ավարտից հետո կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Արգենտինացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ, բայց կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները նոր գործարքի շուրջ: Կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», բայց կարիերան շարունակելու մեկ այլ տարբերակ էլ ունի:
Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Դի Մարիայի տրանսֆերով: Պորտուգալացի մասնագետն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը իր տրանսֆերային ծրագրերի մասին:
Արգենտինացին վերջնական որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ միայն մրցաշրջանի ավարտից հետո: