«Արարատի» նորեկ Դիմիտրիյե Պոբուլիչը տեղափոխությունից հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
«Առաջին հերթին շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ, տեսնում եմ, որ հայկական ֆուտբոլը առաջընթաց է գրանցում։
«Արարատը» լավ թիմ է, ունի շատ լավ ֆուտբոլիստներ ու մարզիչներ։ Մարկո Պրլևիչն ու Ուրոշ Նենադովիչը շատ լավ բաներ են պատմել ակումբի մասին։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս, այդ պատճառով էլ միացա թիմին։
Ես հարձակվողական ոճի կիսապաշտպան եմ։ Սիրում եմ գոլային փոխանցումներ անել ու շատ գոլեր խփել։ Նախորդ տարի դարձել եմ 15 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կարծում եմ՝ այստեղ կարող եմ անել նույնը կամ ավելին»,- ասել է ֆուտբոլիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։