Կատարի «Ալ-Դուահիլի» պաշտպան Մեհդի Բենատիան կարող է վերադառնալ Ա Սերիա: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի համաձայն, 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկ է արել «Պարման»: Առաջիկա օրերի ընթացքում խաղացողը կտա իր պատասխանը առաջարկի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բենատիան խաղացել է Ա Սերիայում, հանդես գալով «Յուվենտուսում», «Ռոմայում» ու «Ուդինեզեում»: